Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը վստահ է, որ «Աթլետիկի» ֆուտբոլիստ Վիվիանն արդարացիորեն է ուղիղ կարմիր քարտ ստացել թիմերի միջև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (3-0), հաղորդում է El Chiringuito-ն:
Կարմիր քարտի վերաբերյալ լրագրողի հարցին պորտուգալացին արձագանքել է. «Դուք կարծում եք՝ դա 11-մետրանոց չէ՞ր»:
«Ես կարծում եմ՝ դա կարող էր 11-մետրանոց լինել, բայց կարմիր քարտ չէր»,- պատասխանել է լրագրողը:
«Ինչո՞ւ կարմիր քարտ չէր, Դուք կանոնները գիտե՞ք»,- հակադարձել է Ֆեռնանդեշը: Լրագրողը պատասխանել է, որ գիտի կանոնները: Դրանից հետո Բրունու Ֆեռնանդեշը բացատրել է, թե ինչու է «Աթլետիկի» ֆուտբոլիստը պատժվել կարմիր քարտով.
«Եթե նա փորձեր ոտքով սահանկում անել, խախտման դեպքում կլիներ դեղին քարտ: Բայց եթե հրում է կամ այլ խախտում անում ձեռքերով, դա պիտի լինի կարմիր քարտ»:
🤨 "¿TE SABES LAS REGLAS? Te explico..." ‼️ Bruno Fernandes, jugador del United, a @evelascojr sobre la polémica... 📺 #ChiringuitoAthletic 📺 pic.twitter.com/h73Z8YFgQL
— El Chiringuito TV (@elchiringuitotv) May 1, 2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test